Պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորումը երկարաձգվել է մինչև 2027 թ. փետրվարի 11-ը

25/08/2026
Post Image

2026 թվականի օգոստոսի 11-ից Հայաստանում շարունակվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորումը։

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի N 1161-Ն որոշմամբ սահմանված կարգավորումը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 11-ը։

Ո՞ր պողպատե ամրանների ներմուծման համար է պահանջվում լիցենզիա

Լիցենզավորման պահանջը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրաններին, երբ ներմուծումն իրականացվում է հետևյալ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով՝

  • «Բացթողում՝ ներքին սպառման համար»,
  • «Վերամշակում՝ մաքսային տարածքում»,
  • «Վերամշակում՝ ներքին սպառման համար»։

Հետևաբար, նշված ծածկագրերով պողպատե կամ շինարարական ամրան ներմուծելիս անհրաժեշտ է դեռևս մինչև բեռի ներմուծումը ճշտել ապրանքի ճիշտ դասակարգումը և լիցենզիայի անհրաժեշտությունը։

Ո՞վ է տրամադրում ներմուծման լիցենզիան

Հիմնական լիցենզիան տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ներկայացման դեպքում լիցենզիան տրամադրվում է հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային ներկայացման դեպքում դիմումը և հայտը պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սահմանված դիմումը և հայտը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան վճարման տվյալները։

Որքա՞ն է պետական տուրքը

Գործող «Պետական տուրքի մասին» օրենքով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների ներմուծման լիցենզիայի համար սահմանված է բազային տուրքի 45-ապատիկի չափով պետական տուրք՝ յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար։

Բազային տուրքի գործող չափը 1,000 դրամ է, հետևաբար պետական տուրքը կազմում է 45,000 դրամ՝ յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար։

Մեծածավալ ներմուծումների դեպքում պետական տուրքի չափը անհրաժեշտ է հաշվարկել նախատեսվող ամբողջ քանակի հիման վրա դեռևս մինչև ներմուծման կազմակերպումը։

Ի՞նչ պետք է հաշվի առնեն ներմուծողները

Պողպատե ամրաններ ներմուծող ընկերություններին խորհուրդ է տրվում մինչև ապրանքի բեռնումը ստուգել՝

ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, լիցենզավորման պահանջը, ներմուծվող քանակը, անհրաժեշտ պետական տուրքի չափը և լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը։

Սա հատկապես կարևոր է Իրանից և այլ երկրներից շինարարական ամրանների պարբերական կամ մեծածավալ ներմուծումներ կազմակերպող ընկերությունների համար։

REGULUS GROUP-ի աջակցությունը

REGULUS GROUP-ը կարող է աջակցել պողպատե ամրանների ներմուծման ամբողջ մաքսային գործընթացում՝ սկսած ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի և լիցենզավորման պահանջների նախնական ստուգումից մինչև անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման, լիցենզավորման գործընթացի համակարգման և մաքսային ձևակերպման իրականացում։

Եթե նախատեսում եք ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 կամ 7215 ծածկագրերով պողպատե ամրաններ, խորհուրդ է տրվում լիցենզավորման հարցը ճշտել մինչև բեռի ուղարկումը Հայաստան։

Իրավական հիմք՝ ՀՀ կառավարության 06.08.2026 թ. N 1161-Ն որոշում։

Կիսվել՝