
Պատվերով գնում և ներմուծում ծառայությունը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են արտասահմանյան մատակարարից կամ առցանց հարթակից ապրանք ձեռք բերել, բայց չեն ցանկանում ինքնուրույն վարել գնման, ներմուծման և մաքսային հայտարարագրման գործընթացը։
Գնումն ու ներմուծումը կազմակերպվում են գործընկեր առևտրային ընկերության միջոցով, որը հանդես է գալիս որպես գնորդ և ներմուծող։ REGULUS GROUP-ը նախապես գնահատում է ներմուծման պայմանները և իրականացնում մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները։
• հաճախորդը տրամադրում է ապրանքի հղումը կամ մատակարարի առաջարկը, նկարագրությունը, քանակը և գինը,
• ուսումնասիրում ենք ապրանքի ներմուծման հնարավորությունը, անհրաժեշտ փաստաթղթերը, թույլտվությունները և սպասվող մաքսային վճարները,
• նախապես համաձայնեցվում են գնման, վճարման, փոխադրման, ծառայության արժեքի և ապրանքը հաճախորդին հանձնելու պայմանները,
• գործընկեր առևտրային ընկերությունը գնումը կատարում է իր անունից և հանդես է գալիս որպես ներմուծող,
• բեռնափոխադրումն իրականացվում է ընտրված փոխադրողի միջոցով,
• REGULUS GROUP-ը կազմակերպում է անհրաժեշտ թույլտվությունների ստացումը և մաքսային հայտարարագրումը,
• մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո գործընկեր ընկերությունը դրանք վաճառում և հանձնում է հաճախորդին՝ համապատասխան հաշվարկային փաստաթղթերով։
Ծառայության կիրառելիությունը և վերջնական արժեքը որոշվում են ապրանքի, քանակի, մատակարարի, ծագման երկրի ու մատակարարման պայմանների ուսումնասիրությունից հետո։ Արգելված ապրանքների գնում և ներմուծում չի իրականացվում, իսկ սահմանափակման ենթակա ապրանքները կարող են ներմուծվել միայն անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ։