
• ստուգում ենք մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման փաստը և բեռը պահեստից ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը,
• ճշտում ենք՝ վճարված են արդյոք բեռի պահպանման, բեռնման և պահեստից դուրսբերման հետ կապված վճարները,
• հաշվի ենք առնում բեռի քաշը, չափերը, փաթեթների քանակը, բեռնման պայմանները և տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները,
• գործընկեր փոխադրողի միջոցով կազմակերպում ենք համապատասխան տրանսպորտային միջոցի մոտեցումը և բեռնման ժամանակը,
• համակարգում ենք մաքսային տերմինալի կամ պահեստի, փոխադրողի և հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակումը,
• գործընկեր փոխադրողի միջոցով կազմակերպում ենք բեռի առաքումը Հայաստանի ցանկացած համաձայնեցված հասցե։
Առաքումն իրականացնում է ընտրված փոխադրողը։ Փոխադրման արժեքը, ապահովագրությունը և հատուկ պայմանները համաձայնեցվում են առանձին՝ ըստ բեռի ու երթուղու։