Լիզինգի կազմակերպում գործընկեր բանկերի միջոցով

17/03/2026
Post Image

Լիզինգով ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպում

Լիզինգի կազմակերպում և լիզինգով ապրանք ներմուծելիս մաքսային գործընթացում միաժամանակ ներգրավվում են լիզինգառուն, լիզինգատուն և մատակարարը։  Փաստաթղթերի անհամապատասխանությունը կամ կողմերի միջև ոչ հստակ համակարգումը կարող են առաջացնել լրացուցիչ հարցումներ և ուշացումներ։

REGULUS GROUP-ը կազմակերպում և համակարգում է գործընթացի մաքսային մասը՝ համագործակցելով ինչպես լիզինգառուի, այնպես էլ լիզինգ տրամադրող բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ։

Ինչպե՞ս ենք աջակցում

•    նախապես ուսումնասիրում ենք ապրանքի և գործարքի փաստաթղթերը,

•    ներկայացնում ենք մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

•    օգնում ենք փաստաթղթերը համաձայնեցնել լիզինգային կազմակերպության պահանջներին,

•    համակարգում ենք կողմերի միջև մաքսային գործընթացին վերաբերող հաղորդակցությունը,

•    իրականացնում ենք ապրանքի մաքսային ձևակերպումը՝ լիզինգատուի տրամադրած փաստաթղթերի և լիազորությունների հիման վրա։

Մենք չենք տրամադրում ֆինանսավորում և չենք մասնակցում լիզինգի հաստատման որոշմանը։ Մեր գործառույթը մաքսային գործընթացի մասնագիտական կազմակերպումն է՝ հնարավորինս կանխելով փաստաթղթային անհամապատասխանությունները և ձևակերպման ուշացումները։

 

Ծառայությունը նախատեսված է լիզինգով ներմուծվող սարքավորումների, արտադրական գծերի, տրանսպորտային միջոցների և այլ ապրանքների մաքսային ձևակերպման համար։

Կիսվել՝