Բեռների մաքսային ձևակերպում և բացթողում

Բեռների մաքսային ձևակերպում և բացթողում

Ներմուծվող կամ արտահանվող ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանք հայտարարագրվում են՝ մաքսային մարմին ներկայացնելով ապրանքների հայտարարագիր։ Հայտարարագրում ներառվում են ապրանքի, գործարքի, փոխադրման, մաքսային արժեքի և ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները։

Մաքսային հայտարարագրումն իրականացնում է հայտարարատուն կամ նրա անունից և հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչը։ REGULUS GROUP-ը՝ որպես մաքսային ներկայացուցիչ, իրականացնում է բեռների մաքսային ձևակերպում և բացթողում՝ ապրանքների հայտարարագրման և մաքսային մարմնի կողմից դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունները։

Ի՞նչ է ներառում ծառայությունը

    ուսումնասիրում ենք հաշիվ-ապրանքագիրը, պայմանագիրը, փաթեթավորման թերթիկը, տրանսպորտային և տեխնիկական փաստաթղթերը,

    ապրանքը դասակարգում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրով և ճշտում կիրառելի մաքսային ընթացակարգը,

    որոշում ենք մաքսային արժեքը և հաշվարկում մաքսատուրքը, հարկերն ու այլ մաքսային վճարները,

    ստուգում ենք ապրանքի ծագման երկիրը և, անհրաժեշտության դեպքում, արտադրողի կամ արտահանողի տվյալները՝ սակագնային արտոնությունների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի կիրառելիությունը որոշելու համար,

    պարզում ենք՝ պահանջվում են արդյոք լիցենզիա, թույլտվություն, համապատասխանության կամ այլ պարտադիր փաստաթուղթ,

    պատրաստում և էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ենք ներկայացնում ապրանքների հայտարարագիրը,

    մաքսային մարմնի լրացուցիչ հարցումների դեպքում ներկայացնում ենք պահանջվող փաստաթղթերն ու պարզաբանումները և անհրաժեշտության դեպքում ճշգրտում հայտարարագրված տվյալները,

    մաքսային հսկողության միջոցառումների, այդ թվում՝ մաքսային զննման նշանակման դեպքում ներկայացնում ենք հաճախորդի շահերը և արձագանքում արձանագրված արդյունքներին,

    հետևում ենք վճարումների հաստատմանը և մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման որոշման ընդունմանը։

Ապրանքների բացթողման որոշումը կայացնում է մաքսային մարմինը։ Ժամկետը կախված է փաստաթղթերի ամբողջականությունից, ապրանքի նկատմամբ կիրառվող պահանջներից և նշանակված մաքսային հսկողության միջոցառումներից։