Մաքսային ձևակերպումից առաջ երբեմն անհրաժեշտ է զննել բեռը և ստուգել՝ արդյոք ապրանքի փաստացի տեսակը, քանակը, քաշը, մակնշումը և մյուս բնութագրերը համապատասխանում են մատակարարի ներկայացրած փաստաթղթերին։
REGULUS GROUP-ը կազմակերպում է բեռի նախնական զննումը մաքսային տերմինալում կամ ժամանակավոր պահպանման պահեստում։ Իսկ եթե զննումը նշանակվում է մաքսային մարմնի կողմից, մեր մասնագետը ներկա է լինում գործընթացին և կատարում մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ աշխատանքները։
Ե՞րբ կարող է անհրաժեշտ լինել բեռի նախնական զննում
· մատակարարի փաստաթղթերում ապրանքի նկարագրությունը թերի կամ ոչ հստակ է,
· միայն փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ ճշգրիտ որոշել ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,
· անհրաժեշտ է ստուգել ապրանքի մակնիշը, մոդելը, քանակը, քաշը, սերիական համարը,
· կասկած կա, որ փաստացի բեռը չի համապատասխանում հաշիվ-ապրանքագրում կամ փաթեթավորման թերթիկում նշված տվյալներին,
· առկա են վնասված փաթեթներ, խախտված կապարակնիք կամ ապրանքի պակասի և բեռի ամբողջականության խախտման կասկած,
· հայտարարագրվում են սննդամթերք, անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանք, դեղորայք կամ այլ ապրանքներ, որոնց համար անհրաժեշտ է ստուգել արտադրության ու պիտանելիության ժամկետները, խմբաքանակի համարը կամ պահպանման ջերմաստիճանային պայմանները,
· ներմուծվող կամ արտահանվող ապրանքի հայտարարագրման համար անհրաժեշտ է կատարել նույնականացում և լրացնել նույնականացման թերթիկ,
· մշակութային արժեք համարվող ապրանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է այն ներկայացնել համապատասխան փորձագիտական կազմակերպությանը,
· ներմուծվում են պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, և անհրաժեշտ է որոշել կամ հաստատել դրանցում պարունակվող թանկարժեք մետաղի հարգը,
· անհրաժեշտ է փորձագիտական գնահատմամբ որոշել կամ ճշտել ապրանքի շուկայական արժեքը, մասնավորապես՝ օգտագործված ապրանքների դեպքում,
· զննումը պահանջվում է օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
Նախնական զննումը հնարավորություն է տալիս ապրանքի փաստացի տվյալները պարզել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը և նվազեցնել սխալ հայտարարագրման հավանականությունը։
Մաքսային մարմնի կողմից նշանակված զննում
Զննման ծավալը որոշում է մաքսային մարմինը։ Կախված ապրանքի տեսակից և զննման նպատակից՝ բեռի փաստացի տվյալները համեմատվում են մաքսային հայտարարագրում և ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալների հետ։ Մասնավորապես՝ կարող են ստուգվել՝
· ապրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը և հիմնական բնութագրերը,
· ապրանքանիշը, մակնիշը, մոդելը, ապրանքային և սերիական համարները,
· ապրանքի փաստացի քանակը, չափման միավորը, զուտ և համախառն քաշը,
· ապրանքի կամ փաթեթավորման վրա առկա մակնշումը, ինչպես նաև արտադրողի և ծագման երկրի վերաբերյալ տվյալները,
· անհրաժեշտության դեպքում՝ խմբաքանակի համարը, արտադրության և պիտանելիության ժամկետները, ինչպես նաև պահպանման պայմաններին վերաբերող տվյալները,
· փաթեթների քանակն ու ամբողջականությունը, ապրանքի արտաքին վիճակը, վնասվածքների կամ պակասի առկայությունը,
· կապարակնիքների և նույնականացման այլ միջոցների համապատասխանությունն ու ամբողջականությունը,
· ապրանքի համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրում, փաթեթավորման թերթիկում, սերտիֆիկատներում և այլ ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալներին։
Զննումն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ դրա արդյունքները գրանցվում են համապատասխան մաքսային փաստաթղթում։
Մաքսային մարմնի կողմից նշանակված զննում
· պարզում է կիրառվող ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
· համակարգում է բեռը մաքսային մարմնին, համապատասխանության գնահատման մարմնին, փորձագիտական կազմակերպությանը կամ այլ իրավասու կառույցին ներկայացնելու գործընթացը,
· աջակցում է բեռը զննման վայր տեղափոխելու, փաթեթները բացելու և զննման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու աշխատանքներին,
· ներկա է լինում բեռի բացման և զննման ընթացքում,
· համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը ներկայացնում է ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները,
· նախնական զննման ընթացքում աջակցում է ապրանքի փաստացի տվյալների ստուգմանը և դրանք ներկայացված փաստաթղթերի հետ համադրելուն,
· հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում օգնում է ճշգրտել տվյալները և պատրաստել կամ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը,
· մաքսային զննման ավարտից հետո շարունակում է մաքսային ձևակերպումը՝ հաշվի առնելով արձանագրված արդյունքները։
Ճիշտ կազմակերպված նախնական կամ մաքսային զննումը հնարավորություն է տալիս ժամանակին պարզել ապրանքի փաստացի տվյալները, անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնել իրավասու մարմիններին ու կազմակերպություններին և խուսափել գործընթացի անհարկի ձգձգումից։