Բեռների մաքսային ձևակերպում և բացթողում

17/03/2026
Post Image

 

Բեռների մաքսային հայտարարագրում և բացթողում

Ներմուծվող կամ արտահանվող ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանք հայտարարագրվում են՝ մաքսային մարմին ներկայացնելով ապրանքների հայտարարագիր։ Հայտարարագրում ներառվում են ապրանքի, գործարքի, փոխադրման, մաքսային արժեքի և ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները։

Մաքսային հայտարարագրումն իրականացնում է հայտարարատուն կամ նրա անունից և հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչը։ REGULUS GROUP-ը՝ որպես մաքսային ներկայացուցիչ, իրականացնում է բեռների մաքսային ձևակերպում և բացթողում՝ ապրանքների հայտարարագրման և մաքսային մարմնի կողմից դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունները։

Ի՞նչ է ներառում ծառայությունը

•    ուսումնասիրում ենք հաշիվ-ապրանքագիրը, պայմանագիրը, փաթեթավորման թերթիկը, տրանսպորտային և տեխնիկական փաստաթղթերը,

•    ապրանքը դասակարգում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրով և ճշտում կիրառելի մաքսային ընթացակարգը,

•    որոշում ենք մաքսային արժեքը և հաշվարկում մաքսատուրքը, հարկերն ու այլ մաքսային վճարները,

•    ստուգում ենք ապրանքի ծագման երկիրը և, անհրաժեշտության դեպքում, արտադրողի կամ արտահանողի տվյալները՝ սակագնային արտոնությունների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի կիրառելիությունը որոշելու համար,

•    պարզում ենք՝ պահանջվում են արդյոք լիցենզիա, թույլտվություն, համապատասխանության կամ այլ պարտադիր փաստաթուղթ,

•    պատրաստում և էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ենք ներկայացնում ապրանքների հայտարարագիրը,

•    մաքսային մարմնի լրացուցիչ հարցումների դեպքում ներկայացնում ենք պահանջվող փաստաթղթերն ու պարզաբանումները և անհրաժեշտության դեպքում ճշգրտում հայտարարագրված տվյալները,

•    մաքսային հսկողության միջոցառումների, այդ թվում՝ մաքսային զննման նշանակման դեպքում ներկայացնում ենք հաճախորդի շահերը և արձագանքում արձանագրված արդյունքներին,

•    հետևում ենք վճարումների հաստատմանը և մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման որոշման ընդունմանը։

 

Ապրանքների բացթողման որոշումը կայացնում է մաքսային մարմինը։ Ժամկետը կախված է փաստաթղթերի ամբողջականությունից, ապրանքի նկատմամբ կիրառվող պահանջներից և նշանակված մաքսային հսկողության միջոցառումներից։

Կիսվել՝