
• ուսումնասիրում ենք բեռի տեսակի, քաշի, չափերի, մեկնման և նշանակման վայրերի վերաբերյալ տվյալները,
• օգնում ենք գնահատել ավտոմոբիլային, օդային, ծովային կամ համակցված փոխադրման հնարավոր տարբերակները,
• անհրաժեշտության դեպքում գործընկեր լոգիստիկ ընկերություններից ստանում ենք առաջարկներ և ներկայացնում հաճախորդին,
• մաքսային ձևակերպման տեսանկյունից նախապես ստուգում ենք առևտրային և տրանսպորտային փաստաթղթերը և նշում անհրաժեշտ ճշգրտումները,
• անհրաժեշտության դեպքում օգնում ենք փոխադրողի, հաճախորդի և մաքսային տերմինալի միջև տեղեկատվության փոխանակմանը։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս փոխադրման պայմաններն ու մաքսային պահանջները գնահատել մինչև բեռի ճանապարհվելը։ Դա օգնում է նախապես հայտնաբերել փաստաթղթային անհամապատասխանությունները և նվազեցնել լրացուցիչ ծախսերի ու ուշացումների հավանականությունը։
Փոխադրողի և երթուղու վերջնական ընտրությունը կատարում է հաճախորդը։ REGULUS GROUP-ն աջակցում է տարբերակների գնահատմանը և կազմակերպում է գործընթացի մաքսային մասը։